Այս անգամ հաղթեցին կանայք
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում մեկնարկած սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության երկրորդ օրը գերազանց հանդես եկավ Հայաստանի կանանց հավաքականը, որը ընդգրկված է 3-րդ դիվիզիոնի 2-րդ խմբում:
Երկրորդ տուրում մեր թենիսիստուհիները 3:0 հաշվով հաղթեցին Իրանի թիմին, իսկ երրորդ տուրի խաղում արդեն պարտության մատնեցին Արգենտինայի ընտրանուն` 3:1: Այս հաղթանակներից հետո Հայաստանի հավաքականը վաստակած միավորներով (5) հավասարվեց Շվեյցարիայի եւ Իրանի թիմերին: Իսկ ահա աղյուսակը գլխավորում է Կոնգոյի հավաքականը, որը տարել է երեք հաղթանակ եւ իր ակտիվում ունի 6 միավոր:
Այսօր տեղի կունենան 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ընտրանին կհանդիպի Շոտլանդիայի թիմի հետ, որը մինչ այդ պարտություն է կրել բոլոր խաղերում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը հաղթանակով էր սկսել 4-րդ դիվիզիոնի 7-րդ խմբի մրցաշարը, 2-րդ տուրում զիջեց Բահրեյնի ընտրանուն: Վերջինս էլ 4 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից մեկ միավոր քիչ են վաստակել մեր եւ Պակիստանի հավաքականները: 3-րդ տուրում Հայաստանի թենիսիստները կմրցեն հենց պակիստանցիների հետ: