Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Ա
A A
Հասարակություն

Արամ Ա-ն հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից։ Արամ Ա-ն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Պարտադրուած համաձայնութիւններուն նկատմամբ, որքան ալ անխուսափելի ըլլան, մեր ժողովուրդի զաւակներուն մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականութիւնը ջլատող արտայայտութիւններէ ու քայլերէ։ Աշխարհը պէտք է իմանայ, թէ բոլոր պայմաններուն մէջ Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնայ այսօ՛ր ու յաւիտեան։