Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0138872
A A
Հասարակություն

Ցուցարարները մտան կառավարության շենք

Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել. «Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար»՝ բողոքի ցույց սկսվեց կառավարության առջեւ:

Ցուցարարները հայհոյանքներ էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին, մեղադրում դավաճանության մեջ, բողոքում, որ այդ որոշումն ընդունել է առանց ժողովրդի հետ խորհրդակցելու, ուրանալով զոհերի արյունը: Նրանք կոտրեցին կառավարության շենքի ապակիները, դռները ու ներխուժեցին շենք:

Ավելի ուշ շենք եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը եւ փորձում էր զսպել ցուցարարներին, երբ նրանք ավերածություններ էին անում կառավարության սենյակներում: