Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանն այսօր 1.358.000 դրամ է հանգանակել «Հայաստան» հիմնադրամին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն իր ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1.358.000 դրամը փոխանցել է Հիմնադրամի համազգային դրամահավաքին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Լևոն Արոնյանն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։ Ֆեդերացիան իր կողմից շնորհակալ է շախմատիստներին շարունակական աջակցության համար։