Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ibra rekord
A A
Սպորտ

39-ամյա Զլատան Իբրահիմովիչը գերազանցել է Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը (տեսանյութ)

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իտալական ակումբի նոր ռեկորդ է սահմանել:

Ինչպես հայտնում է Opta կայքը, 39-ամյա դարձել է միլանիցների առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել անցկացրած 7 անընդմեջ խաղերում: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյին, որը 2001 թվականին «կարմրասևերի» կազմում աչքի էր ընկել վեց անընդմեջ խաղերում:

Զլատան Իբրահիմովիչն այս ռեկորդը սահմանել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրի «Միլան» - «Վերոնա» խաղի 90+3-րդ րոպեին, երբ գլխի հարվածով խփել է իր թիմի փրկարար գնդակը՝ 2:2: