Գիտեմ, որ նրա հետ կարող եմ ամեն բան հաղթահարել, Անին ինձ ուժ է տալիս․ Լևոն Արոնյան․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր կայացած «Մատ տեռորին» խորագիրը կրող շախմատի բարեգործական միջոցառման կազմակերպմանը Լեւոն Արոնյանին ակտիվ օգնում էր նրա ընկերուհին՝ Անի Այվազյանը: Միջոցառման ավարտից հետո Aravot.am-ը զրուցեց նրանց հետ:
«Շատ ուրախ եմ, որ իմ կյանքում հայտնվեց Անին: Նա շատ ջերմ ու խորը ներաշխարհ ունի: Եվ գիտեմ, որ նրա հետ կարող եմ ամեն բան հաղթահարել: Անին ինձ ուժ է տալիս: Եվ այսօրվա միջոցառման ամենաակտիվ կազմակերպիչը, թերեւս, նա է»,-ասաց Լեւոն Արոնյանը:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ մասնագիտություն ունի Անին: «Նա ջազ քոլեջ է ավարտել: Հիմա սովորում է Ամերիկյան համալսարանում: Ուսումնասիրում է արտասահմանյան գրականություն»,-պատասխանեց գրոսմայստերը: Անին մեր զրույցի սկզբում նշեց, որ այսօր իրենց անձնական կյանքից ավելի կարեւոր բաներ կան: Բայց որոշ բաներ ասաց.
«Լեւոնի հետ ծանոթացանք Մարզահամերգային համալիրի մոտ մի խմբում վազելու ժամանակ: Նա իմ կյանքում դարձավ այն շատ կարեւոր մարդը, ով փոխեց իմ կյանքը: Վստահ եմ, որ ես էլ նրա կյանքն եմ փոխել: Լեւոնը մի անգամ ինձ ասաց, որ ես իրեն վերակենդանացրել եմ ու երկրորդ անգամ կյանք տվել: Ուրախ եմ, որ Լեւոնի կյանքում հայտնվել եմ նրա համար ամենածանր պահին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով