A
A
«Նոան» ու «Արարատ-Արմենիան» հետաձգված խաղում չորոշեցին հաղթողին
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացավ 3-րդ տուրի հետաձգված «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0:
«Նոան» վաստակեց 11 միավոր և հավասարվեց 3-րդ տեղում գտնվող «Ուրարտուին», իակ ահա «Արարատ-Արմենիան» 8 միավորով առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը, սակայն թիմը երկու խաղ քիչ է անցկացրել, քան առաջատար «Լոռի ՖԱ»-ն, որը 13 միավոր ունի:
Այժմ առաջնությունում ընդմիջում է նախատեսված, քանի որ Հայաստանի հավաքականն առաջիկայում երկու խաղ պետք է անցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում: