Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Հասարակություն

Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր. Համլետ Պետրոսյան

Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

«Բարեկամներ,  սիրով տեղեկացնում եմ, որ շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջեւ գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու ենք»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին  Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել և հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը: