A
A
«Ռոման» Ճենովա է մեկնել առանց Ջեկոյի. Մխիթարյանը նախնական կազմում է
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր հատուկ չվերթով մեկնել է Ճենովա քաղաք, որտեղ վաղը կհանդիպի տեղի «Ջենոա» թիմի հետ:
Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, հռոմեացիների կազմից դուրս է մնացել առանցքային հարձակվող Էդեն Ջեկոն, որի կորոնավիրուսի վերջին թեստը դրական է եղել: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան առաջիկա խաղին ընդհանուր առմամբ ընդգրկել է 24 ֆուտբոլիստ, այդ թվում Հենրիխ Մխիթարյանին:
«Ջենոա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին: