Բացել լրահոսը Փակել լրահոսը
biden-trump-ap-gty-er-190429_hpMain_16x9_1600
A A
Քաղաքականություն

Ջո Բայդենը՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հաղթող

Փենսիլվանիայում հաղթանակից հետո, Ջո Բայդենը ԱՄՆ֊ի նախագահական ընտրությունների հաղթող թեկնածուն է, ֆեյսբուքյան էջում նշում է Ամերիկայի ձայնը:

«ԱՄՆ ըտրությունների արդյունքները

? Բայդեն 273
? Թրամփ 214
Ջո Բայդենը հաղթում է ԱՄՆ ընտրություններում
Նա առաջինը հասավ հաղթանակի համար անհրաժեշտ 270 միավորին»:

Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան առաջատար լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը՝ դառնալով երկրի 46-րդ նախագահը:

Իր հերթին Բայդենը ելույթ է ունեցել՝ նշելով, որ շնորհակալություն է հայտնում ընտրողներին իրեն վստահելու համար:

 Նշենք, որ Դոնալդ Թրամփն արձագանքել է լրատվամիջոցների հրապարակումներին՝ նշելով, որ Բայդենը շտապել է իրեն երկրի նոր ղեկավար անվանել:

«Ես չեմ հանգստանա, մինչեւ ամերիկյան ժողովուրդն արդար հաշվարկ չստանա, որին արժանի է»,- ասել է Թրամփը: