Բացել լրահոսը Փակել լրահոսը
F2730C78-4586-47BB-AC2D-EE1FCA04E41F_w1023_r1_s
A A
Հասարակություն

Բեվերլի Հիլզ քաղաքում գտնվող «Ստամբուլ» ռեստորանի գույքը ավիրել են, աշխատակիցներին՝ վնասել

Բեվերլի Հիլզի ոստիկանությունը տեղեկություն է տարածել քաղաքում ատելության հողի վրա կատարված հանցագործության մասին։

Նոյեմբերի 4-ի երեկոյան 8:30 –սահմաններում Բեվերլի Հիլզ քաղաքում գտնվող «Ստամբուլ» ռեստորան են այցելել 20-30 տարեկան 6-8 երիտասարդներ։

Ըստ ոստիկանության հաղորդագրության վերջիններսվիրավորել են ռեստորանի աշխատակիցներին, տնօրինությանը, այնուհետեվ քանդել ռեստորանի գույքը։

Աշխատակիցները ստացել են թեթև վնասվածքներ և հրաժարվել են դիմել բժշկական օգնության։

Ոստիկանության բաժանմունքը շարունակում է գործի քննությունը, ըստ ներսում տեղադրված տեսախցիկների փորձելով պարզել հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջան Օգուզը և Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը ադրբեջանական համայնքի անդամների հետ միասին նոյեմբերի 5-ին այցելել են դեպքի վայր՝ "համերաշխություն հայտնելով ամբողջ թուրքական համայնքին":

Բեվերլի Հիլզի քաղաքապետը եվս դատապարտել է տեղի ունեցածը նշելով , որ ատելության հողի վրա կատարված նմանօրինակ հանցագործությունները քաղաքում տեղ չպետք է ունենան։

Թուրքական տարբեր լրատվամիջոցներ նշում են, որ հանցագործություն կատարած անձիք ազգությամբ հայեր են եղել:

Ամերիկայի Ձայն