Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastani havaqakan
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքական է հրավիրել 27 ֆուտբոլիստների

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերին կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին, ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով), Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան - Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին, ժամը 21:00-ին (կրկին Երևանի ժամանակով), Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում վերջին տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը և «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Երկարատև դադարից հետո թիմ է հրավիրվել «Արարատի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Այս տարի առաջին անգամ հավաքականին կմիանա նաև Սարգիս Ադամյանը:

Ամբողջական ցուցակը՝ ստորև.

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

 

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Աղվան Պապիկյան - «Արարատ»

 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

 

Խորեն Բայրամյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ Արգենտինա վերադառնալուց հետո երկշաբաթյա կարանտին անցնելու պատճառով: Կորոնավիրուսի թեստերի հանձնումից հետո, կախված պատասխաններից, հնարավոր են փոփոխություններ ֆուտբոլիստների ցանկում: