Բացել լրահոսը Փակել լրահոսը
0e8037668bfd3dbe779fb86215933b57_XL
A A
Պաշտոնական

Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքը համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.

«Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան և վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»: