Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմային» ջախջախել «Կլուժին» (տեսանյութ)

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հներիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի 3-րդ տուրի խաղում սեփական դաշտում ջախջախեց Ռումինիայի ՉՖՌ «Կլուժ» թիմին:

Խաղի արդեն առաջին րոպեին մեր ֆուտբոլիստը գլխի հարվածով բացեց հաշիվը: Մինչև ընդմիջումը Իբանյեսն ու Մայորալը ևս երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Երկրորդ խաղակեսի վերջում նույն Մայորալն ու Պեդրոն հաշիվը դարձրին 5:0: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց միայն առաջին խաղակեսից, որից հետո փոխարինվեց: 

«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր և սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Կլուժը» կրեց առաջին պարտությունը և իր ունեցած 4 միավորով մնաց 2-րդ տեղում: