Բացել լրահոսը Փակել լրահոսը
123740464_1064112354035107_5706682082088416865_o
A A
Պաշտոնական

Արցախում այսօր, վաղը և նոյեմբերի 7-ին սպասվում է անձրև

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

?? Հանրապետության տարածքում՝ այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։
Նոյեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին՝ ցերեկը աստիճանանաբար կնվազի 4-5, 8-9-ի գիշերը 6-8 աստիճանով:

  Արցախում այսօր, վաղը և նոյեմբերի 7-ին սպասվում է անձրև:
Արցախի հովիտներում այսօր ջերմաստիճանը +17…+20°C է, գիշերը կլինի +8…+11°C, նախալեռներում էլ +13…+17°C է, գիշերը սպասվում է +2...+6°C:
 

Լուսանկարում Արցախի Քաշաթաղի շրջանն է: Այն կապող օղակ է Հայաստանի և Արցախի միջև։ Պատմական ժամանակներում այս տարածքները մտնում էին Սյունիքի Կովսական գավառի մեջ: Քաշաթաղի շրջանն ընդգրկում է Հագարի գետի ավազանը և Որոտանի ստորին հոսանքի ավազանը։ Քաշաթաղն Արցախի ամենախոշոր շրջանն է և իր մեջ ներառում է Բերձորի շրջանի (Լաչին) մեծ մասը, Սանասարի (Կուբաթլու) և Կովսականի (Զանգելան) շրջանները: Շրջկենտրոնը կենտրոնական դիրք գրավող Բերձոր քաղաքն է, որով անցնում է Երևան-Ստեփանակերտ մայրուղին։
Քաշաթաղի շրջանում պահպանվել են մոտ 3 տասնյակ վանքեր ու եկեղեցիներ, պատմական հուշարձաններ:
Վանքերից շատ հայտնի է 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը, որը ազատագրումից հետո հիմնովին վերակառուցվել է:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն