Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert kanajq
A A
Սպորտ

«Ալաշկերտը» դուրս մնաց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների կանանց լիգայից (տեսանյութ)

Հայաստանի կանանց ֆուտբոլի չեմպիոն «Ալաշկերտը» ժամանակից շուտ ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում:

Որակավորման 1-ին փուլի խաղում մեր թիմը վիճակահանությամբ մրցեց Ուկրաինայի չեմպիոն «Խարկով-2» թիմի հետ: Կիևում կայացած խաղում մեր ֆուտբոլիստուհիները, ավաղ, չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ դաշտի տիրուհիներին և պարտվեցին 0:9 խոշոր հաշվով:

Ուկրաինուհիներն ամբողջ խաղի ընթացքում 35 հարված են կատարել, իսկ մերոնք՝ ընդամենը երկու: Դա նշանակում է, որ տանտեր թիմը յուրաքանյուր երկուսուկես րոպեն սպառնացել է հյուրերի դարպասին: Մրցակիցը երկու գոլ խփել է 11մ հարվածով:

Այդպիսով, Ուկրաինայի չեմպիոնը մտավ որակավորման 2-րդ փուլ, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին: