Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+adidas
A A
Սպորտ

Adidas ընկերությունը հրաժարվել է ադրբեջանական ակումբի հետ համագործակցությունից

Մարզագույք արտադրող գերմանական Adidas հանրահայտ ընկերությունը նամակ է ուղարկել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին և հայտնել, որ միակողմանի դադարեցնում է ակումբի հետ համագործակցությունը: Այդ մասին հայտնում է ռուսական Championat.com կայքը, որը տրամադրության տակ է հայտնվել նամակի կրկնօրինակը:

Ինպես նշում է աղբյուրը, ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հետաքնություն էր սկսել ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովի նկատմամբ, ով հայատյաց գրառումներ էր  կատարել իր իստագրամում: Ֆուտբոլի եվրոպական միությունը վերջինիս արդեն անժամկետ որակազրկել է բոլոր տեսակի ֆուտբոլային գործունեությունից: