Չորս մասնակից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պատանի աթլետները նույնպես կպայքարեն օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:
Այսօր Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում մեկնարկելիք պատանեկան օլիմպիական խաղերի Եվրոպական գոտու աթլետիկայի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցեն 4 աթլետներ:
Աղջիկների 100 մ վազքի մրցումներում հանդես կգա Դիանա Խաբեսերյանը, 1000 մ վազքում գյումրեցի Լիլիթ Հարությունյանը: Տղաների մրցումներին կմասնակցեն Նորիկ Հարությունյանը (հեռացատկ) եւ Սամվել Գրիգորյանը (400 մ վազք):
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց, որ Մոսկվայի մրցաշարում սինգապուրյան խաղերի ուղեգրեր կնվաճեն միայն առաջին տեղ գրավողները:
«Հաշվի առնելով մեր մարզիկների նախապես ցույց տված արդյունքները, մենք մեծ սպասումներ չունենք այդ մրցաշարից: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը մասնակից չի ունենա պատանեկան առաջին խաղերի աթլետիկայի մրցումներում:
ՀԱՖ-ն օրերս միջազգային ֆեդերացիայից գրություն է ստացել, ըստ որի Հայաստանին կտրամադրվի մեկ, այսպես ասաց`սպիտակ քարտ, եթե մեր մարզիկները ուղեգիր չնվաճեն Մոսկվայում»: