Բացել լրահոսը Փակել լրահոսը
double_peaked_ararat_cropped_2
A A
Քաղաքականություն

Թուրքիայում որոշել են Արարատը Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով լուսավորել. Ermenihaber

Թուրքիայի Աղրըի քաղաքապետ Սավջը Սայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ Աղրըի քաղաքապետարանը պատրաստվում է Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմը լուսավորել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով, գրում է Ermenihaber.am-ը:

«Աղրըի քաղաքապետարանը մի արագ նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Մոտ ժամանակներս Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմին այս տեսարանը կտեսնեք։ Հույս ունեմ սա մարտադաշտում Հայաստանին տրամադրություն կհաղորդի»,-հեգնել է Սայանը` հրապարակելով Արարատ լեռան նկարը Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։

Աղբյուր`    Ermenihaber.amtwitter sharing button

pinterest sharing button