Բացել լրահոսը Փակել լրահոսը
756043988056997
A A
Հասարակություն

Թուրքիայում զբոսանավ է խորտակվել. կա զոհ (տեսանյութ)

Թուրքիայում՝ Անթալիայի ծովափնյա Ալանիա քաղաքի մերձակայքում, ծովային էքսկուրսիայի ժամանակ զբոսանավ է խորտակվել: Նշվում է, որ զբոսաշրջիկներից ոմանց հաջողվել է լողալով դուրս գալ: rbc.ru-ի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի է մեկ զոհի մասին՝ փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1983 թվականին ծնված ՌԴ քաղաքացու դի:

Նավը խորտակվել է ափից 50-100 մետր հեռավորության վրա, պատճառները դեռ պարզ չեն:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: