Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանի ցուցաբերած գործընկերային հարաբերությունները լիովին բավարարում է ՀՀ-ին․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում կդիմենք ՀԱՊԿ-ին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրին հասցված հարվածներին։

«Հիմա այն գործընկերական հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում Ռուսաստանի Դաշնությունը, եւ այդ պայմանագրային պարտավորությունները, որոնք մենք ունենք, լիովին բավարարում են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես կողմ»,- վստահեցրեց Ալեն Սիմոնյանը՝ հավելով, որ որևէ կաշկանվածություն չկա ՀԱՊԿ-ին դիմելու հարցում․

«Պետք է ժամանակը ցույց տված լիներ, որ մեր թե՛ գործողությունները, թե՛ հայտարարությունները որեւիցե կաշկանդվածություն չեն պարունակում։ Երբ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության մասին, ապա որեւիցե կաշկանդվածություն չի կարող լինել»։

Ռուսաստանի Դաշնության աջակցության վերաբերյալ Սիմոնյանը հավելեց․ «Շատ բաներ այսօր բարձրաձայնելը ճիշտ չի։ Իմացեք, այն ամենը, ինչը տեղի է ունենում մեր դաշնակցային հարաբերությունների հետ, ավելի քան բավարար է, եւ հայկական կողմը լիովին բավարարված է այն ամենով, ինչն այսօր տեղի է ունենում, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը եւ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»։

Ինչ վերաբերում է ՔՊ ջոկատի՝ առաջնագիծ մեկնելու հարցին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Դրա հետ կապված որեւիցե բան չեմ կարող ասել։ Մեր բարձաստիճան պաշտոնյաներն առաջին իսկ օրվանից առաջնագծում են. որոշները ծառայություն են իրականացնում, որոշները տեղում ծանոթանում են իրավիճակին, առկա խնդիրների պարագայում տեղում լուծումներ են տալիս։ Մեր շատ պաշտոնյաների եղբայրները, երեխաները մարտական ծառայություն են իրականացնում առաջնագծում»։