A
A
Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում ցավակցել է Ավստրիայի ժողովրդին նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ:
«Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»,-գրել է նա: