Բացել լրահոսը Փակել լրահոսը
5826187
A A
Քաղաքականություն

Վիեննայի կենտրոնում հրաձգության հետևանքով 7 մարդ Է զոհվել. հանցագործները պատանդ են վերցրել ռեստորանի այցելուներին (տեսանյութ)

Վիեննայի կենտրոնում սինագոգի մոտ հրաձգության հետևանքով յոթ մարդ Է զոհվել, հաղորդում է OE24 հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Վիեննայի կենտրոնում սինագոգի վրա հարձակվողներից մեկն ինքնասպան է եղել, հայտնում է ավստրիական Kronen Zeitung պարբերականը:
Թերթի տեղեկություններով ՝ ահաբեկչի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել։

Ավստրիական OE24 հեռուստաալիքը հայտնում է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ հանցագործները պատանդ են վերցրել քաղաքի այլ թաղամասում գտնվող ռեստորանի այցելուներին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Խոսքը 7-րդ շրջանում գտնվող Akakiko ճապոնական ռեստորանի մասին է։ Հրաձգությունը տեղի է ունեցել Վիեննայի առաջին կենտրոնական շրջանի սինագոգի մոտ։

Ավստրիական ԶԼՄ-ները երկուշաբթի երեկոյան հայտնել են Վիեննայի կենտրոնում սինագոգի վրա հարձակման մասին։ Ոստիկանությունը հաստատել է կրակոցների մասին տեղեկությունը և հայտնել, որ կան վիրավորներ։ OE24 հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել է 7 զոհի մասին։

Հեռուստաալիքի տվյալներով ՝ ընդհանուր առմամբ, սինագոգից ոչ հեռու փողոցում մոտ 50 կրակոց է հնչել։ ԶԼՄ-ների տվյալներով ՝ հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն։