Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն կհետաքննի ադրբեջանական ակումբի բոլոր հրապարակումները

Եվրոպայի ֆուտբոլի միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, կհետաքննի Ադրբեջանի ֆուտբոլի չեմպիոն «Քարաբախի» պաշտոնական սոցէջերում արված բոլոր հրապարակումները: Այդ մասին հայտնում է միության մամուլի ծառայությունը:

Նման հսկողություն սահմանելու պատճառ է հանդիսացել ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի վերջերս կատարված գրառումը, որտեղ նա կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ մեծից մինչև փոքր: Ճիշտ է, վերջինս հետո ջնջել է իր գրառումը:

Հետաքննությունը կանցկացվի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն՝ կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն: Ֆուտբոլային միությունը ցանկանում է պարզել, արդյոք «Քարաբախի» հրապարակումներն համապատասխանում են ատելության կոչերն արգելող կանոններին: