Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաշվի առնելով «Փյունիկ» ՖԱ-ի 6 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի 4-ին նշանակված 11-րդ մրցափուլի «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ խաղից առաջ թիմերի հանձնած թեստերը դրական արդյունք են ցույց տվել «Փյունիկ» ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ: