Բացել լրահոսը Փակել լրահոսը
Norvegia
A A
Քաղաքականություն

Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախի ժողովրդին

Նորվեգիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած Արցախի խաղաղ բնակչությանը 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրեն: Նման հայտարարություն է արել Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը, գրում է ТАСС-ը:

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ընթացող ռազմական գործողությունները բազմաթիվ կյանքեր են խլել, շատերին դրդել են լքել իրենց տները և մեծ տառապանք են բերել քաղաքացիական բնակչությանը: Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի նրանց, ում առավել մեծ չափով է վնասել այս հակամարտությունը»,-  նշվել է հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ՝ Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և դարձյալ սկսել բանակցությունները: