A
A
«Ալաշկերտը» հաղթեց «Նոային» և բարձրացավ 2-րդ տեղ
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Նոային»։
Նախ առաջին խաղակեսում Ալեքսանդր Գլիշիչն ու Դավիդ Դավիդյանը երկու գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը։ Երկրորդ կեսում Ալեշանդրե Օլիվեյրան ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 12 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Վանին»։ «Նոան» կրեց երկրորդ պարտությունն ընթացիկ մրցաշրջանում և այժմ 10 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։
Տուրի մնացած հանդիպումները կկայանան նոյեմբերի 3-ին և 4-ին։