Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց մեդալի

Սպորտ

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ավարտվեց «Աշխարհի պատանի աստղեր» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեց Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը:

Վերջին տուրից առաջ մեր 17-ամյա պատանի շախմատիստը բաժանում էր 4-5-րդ տեղերը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նրան հարկավոր էր հաղթել վերջին պարտիայում: Նա հաջողությամբ լուծեց այդ խնդիրը` երկարատեւ պայքարից հետո առավելության հասնելով Ալինա Կաշլինսկայայի նկատմամբ (կողմերը կատարեցին 77 քայլ):

Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 7 միավոր, այնքան, որքան ռուսաստանցիներ Վլադիմիր Բելոուսն ու Դանիլ Լինչեւսկին:
Մեր շախմատիստը զբաղեցրեց 5-րդ տեղը, քանի որ նրանց հետ պարտիաներում վաստակել էր 0,5 միավոր: Երրորդ տեղը բաժին հասավ Վլադիմիր Բելոուսին:

«Աշխարհի պատանի աստղ» դարձավ ուկրաինացի գրոսմայստեր Յարոսլավ Ժերեբուխը, որը վաստակեց 8 միավոր: Նրանից կես միավորով ետ մնաց հնդիկ շախմատիստ Շալմալի Սետուրամանը: