Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համեստ դիրքերում

Սպորտ

Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության առաջին փուլը եւ հայտնի դարձան եզրափակիչ մրցաշարի մասնակիցները:

Ինչպես եւ սպասվում էր, առաջին չորս տեղերը զբաղեցնող շախմատիստները 7-րդ տուրում գրոսմայստերական ոչ-ոքիներ արեցին եւ մտան եզրափակիչ փուլ: Այժմ նրանք մեկ շրջանով կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Դրանք են Հիկարու Նակամուրան, Գատա Կամսկին, Ալեքսանդր Օնիշչուկը եւ Յուրի Շուլմանը:

Հայազգի շախմատիստներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը եւ Լեւոն Ալթունյանը մնացած 17 շախմատիստների հետ շվեյցարական մրցակարգով կշարունակեն ելույթները: Նրանք արդեն կմրցեն 2011 թ առաջնության ուղեգրերի համար: Մեր հայրենակիցներն առաջին փուլից հետո համեստ դիրքեր են զբաղեցնում. Վարուժան Հակոբյանը 12-րդն է (3,5 միավոր), Մելիքսեթ Խաչիյանը` 17-րդը (3), Լեւոն Ալթունյանը` 21-րդը (2,5):

8-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով կխաղա Յան Էլվեստի հետ, իսկ Խաչիյանն ու Ալթունյանը սեւերով կմրցակցեն համապատասխանաբար Ռեյ Ռոբսոնի եւ Ջոել Բենժամինի հետ: