Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էստոնիա – Հայաստան` 2:3

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը միանում է 2-րդ տեղի համար պայքարին:

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011 թ առաջնության ընտրական փուլի հերթական խաղում հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:

Հանդիպման արդեն 18-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը բացեց հաշիվը, բայց 15 րոպե անց դաշտի տերերը վերականգնեցին հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսում կրկին առաջինն աչքի ընկան մեր ֆուտբոլիստները. 55-րդ րոպեին Դավիթ Մանոյանի ձախ եզրով կատարած սլացիկ ճեղքումն ավարտվեց մրցակցի դարպասի գրավումով: 68-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը հաշիվն արդեն դարձրեց 3:1 եւ, կարելի է ասել, վճռեց խաղի ելքը: Մնացած ժամանակում էստոնացիները կարողացան ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը:

Հայաստանի երիտասարդականը տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը եւ վաստակելով 10 միավոր, ընտրական 2-րդ խմբում առաջ անցավ հենց Էստոնիայի թիմից: Այժմ մեր ընտրանին զբաղեցնում է 3-րդ տեղը եւ Թուրքիայի, Էստոնիայի ու Վրաստանի երիտասարդական հավաքականների հետ կպայքարի 2-րդ տեղի համար: Աղյուսակը վստահորեն գլխավորում է Շվեյցարիայի երիտասարդականը, որն իր ակտիվում ունի 16 միավոր: