Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մեկ տեղով առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն օգոստոսից հետո հրապարակել է 100 լավագույն շախմատիստների վարկանիշային նոր աղյուսակը։

Տղամարդկանց ցանկում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն առաջադիմել է մեկ աստիճանով և այժմ 6-րդ հորիզոնականում է: Նա և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավը շրջանցել են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Իսկ ահա առաջատար քառյակը մնացել է անփոփոխ՝ Մագնուս Կառլսեն (Նորվեգաի), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Դին Լիժեն (Չինաստան), Յան Նեպոնյաշչի (Ռուսաստան):

Հայաստանի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է աղյուսակում, Հրանտ Մելքումյանը՝ 79-րդը, Կարեն Հ. Գրիգորյանը՝ 84-րդը։

Կանանց  լավագույն  հարյուրյակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը։ Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 57-րդն է, Աննա Սարգսյանը՝ 59-րդը, Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդը։

 

Պատանի 100 շախմատիստների աղյուսակում տեղ են զբաղեցրել Հայաստանի 3 ներկայացուցիչ. 10. Հայկ Մ. Մարտիրոսյան, 14. Արամ Հակոբյան, 16. Շանթ Սարգսյան: Աղջիկներից միայն Աննա Սարգսյանն է ընգրկված առաջին 100-յակում: Նա այստեղ 7-րդն է աղյուսակում: