Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 2
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Ֆիորենտինային». Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց «Ֆիորենտինային» և վստահ հաղթանակ տարավ:

Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերի խաղացող Լեոնարդո Սպինացոլան բացեց հաշիվը, իսկ 70-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Պեդրոն կրկնապատկեց այն: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2:0: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ողջ խաղին:

«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 11 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Ֆիորենտինան» 7 միավորով մնաց նույն՝ 11-րդ տեղում:

«Ռոման» առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 8-ին, «Ջենովայի» հետ: