Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Հասարակություն

Ռազմական հերթական հանցագործությունը. ադրբեջանցիները կտրել են զոհված հայ զինծառայողի ականջը

Համացանցում է հայտնվել ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունները պատկերող հերթական տեսանյութը, որում մասնավորապես պղծում են հայ զինծառայոցների դիակները։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից PANARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեսանյութից տեղյակ են, ուսումնասիրում են։

Տեսանյութում ադրբեջանցիները կտրում են հայ զոհված զինծառայողներից մեկի ականջը։ Բացի այդ, հարվածում են մահացածներին, հայհոյում նրանց։

Ավելի վաղ հրապարակված մեկ այլ տեսանյութում խոսում են ռազմագերիներից մեկի մատը կտրելու մասին, հարվածում նրանց։

Աղբյուր՝ PANARMENIAN.Net