Բացել լրահոսը Փակել լրահոսը
izmir_deki_depremde_hayatini_kaybedenlerin_sayisi_35_e_yukseldi1604159862
A A
Հասարակություն

Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի

Իր մեծությամբ Թուրքիայի 3֊րդ խոշոր քաղաքը հանդիսացող Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի, իսկ վիրավորների թիվը՝ 930-ի: Փլուզված 7 բազմաբնակարան շենքերում դեռևս շարունակվում են փրկարարական աշխատանքները, գրում է Ermenihaber.am-ը:

Հոկտեմբերի 30֊ի առավոտյան Իզմիրում գրանցված ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6․6 բալ ուժգնություն: Իսկ ԱՄՆ֊ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի (USGS) տվյալների համաձայն՝ Իզմիրի երկրաշարժը եղել է 7 բալանոց: Ցնցումների հետևանքով Էգեյան ծովի ջրերը վարարել են ու ջրհեղեղ առաջացրել Իզմիրում:

Աղբյուր`    Ermenihaber.am