A
A
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը ժամանել է Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են.
«Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, ով իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար»։