Բացել լրահոսը Փակել լրահոսը
safe_image
A A
Պաշտոնական

Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ իր ընկերների հետ. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է հայտնել ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում  հերթական սիրիացի վարձկանի գերեվարման մասին:
 
«Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին:
 
Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են:
 
Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»: