Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (4)
A A
Պաշտոնական

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք․ 22 մարդ մահացել է

Նոյեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92254 դեպք, որոնցից 55827-ն` առողջացած, 1363-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 34691 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ կատարվել է 407980 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5392 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք:
 
Ունենք 510 առողջացած և 22 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 373 է: