A
A
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սերտ համագործակցել Մինսկի խմբի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:
Անտոնիո Գուտերեշը լրջորեն մտահոգված է քաղաքացիական անձանց վրա շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և շտապ ձեռնարկել այն կոնկրետ միջոցները, որոնք պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ, ինչպես նաև կատարել իրենց նախկին պարտավորությունները:
Նա կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման համար՝ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ: