Բացել լրահոսը Փակել լրահոսը
1571821997_0_117_3124_1874_1920x0_80_0_0_ad833e3ac142a1d3701900293679cd43
A A
Քաղաքականություն

Հայաստանին օգնության հստակ ձևաչափերի հարցը կքննարկվի հավելյալ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

 "Россия 24"-ին տված հարցազրույցում Զախարովան ասել է, որ ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի նկատմամբ իր պարտականություններն այն դեպքում, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք:

«Ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափերին, ապա այդ հարցը կքննարկվի հավելյալ»,-ասել է Զախարովան: