Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

Ֆուտբոլի Պրեմիեր Լիգա. Մրցաշարի նորեկ «Վանը» շարունակում է զարմացնել մրցակիցներին (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի Չարենցավանի «Վանն» իր խաղով շարունակում է զարմացնել ավելի փորձառու մրցակիցներին:

Այսօր կայացած 10-րդ տուրի խաղում Սևադա Արզումանյանի սաները հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթեցին «Գանձասար-Կապանին»: Հյուրերի կազմում աչքի ընկան Մուսլիմ Բամաթգերևը, Ստանիսլաբ Եֆիմովն ու Վիլֆրիդ Կվասի Եզան: Տանտերերից հեղինակության միակ գոլը խփեց Ռոկաս Կրուշնաուսկասը:

«Վանն» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Գանձասար-Կապանը» 7 միավորով առայժմ գտնվում է 8-րդ տեղում:

Այսօր տեղի կունենա ևս մեկ հանդիպում: Նախավերջին տեղում ընթացող Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի 5-րդ հորիզոնականում գտնվող «Արարատին»: