Հրավիրում են Ուենլոկն ու Մանդեւիլը
Աջակցիր «Ա1+»-ին2012 թ ամառային օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի մայրաքաղաք Լոնդոն ժամանող մարզիկներին կդիմավորեն մեկաչքանի թալիսմաններ:
Խաղերի կազմակերպիչները պաշտոնապես ներկայացրին Լոնդոն-2012-ի թալիսմաները: Ըստ հեղինակների դրանք հիշեցնում են մարզակառույցների շինարարության ժամանակ առաջացող երկաթյա կաթիլները, որոնք ունեն երկուական ձեռք ու ոտք, բայց ... մեկ աչք: Խաղերի կազմակերպիչները դրանց անվանել են Ուենլոկ եւ Մանդեւիլ:
Ինչպես տեկացնում է Sky News-ը, թալիսմաններից մեկի ծննդավայրը Մաչ Ուենլոկ գյուղն է, որտեղ 19-րդ դարում անցկացվել է «Ուենլոկի խաղեր» անվանումը կրող մարզական տոնահանդեսը, իսկ երկրորդն իր անվան համար պարտական է Ստոուկ Մանդեւիլ քաղաքին, որտեղ առաջին անգամ անցկացվել են Պարալիմպիկ խաղերը:
Նշենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի թալիսմանները ընտրել են երեխաները, այդ իսկ պատճառով դրանք ավելի շատ հիշեցնում են ֆանտաստիկ մուլտֆիլմի հերոսների: