Բացել լրահոսը Փակել լրահոսը
1494655476_0_21_601_359_1920x0_80_0_0_d0c73405975502d9e2fe86bcbc478fdf
A A
Քաղաքականություն

Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելուն, նա ասել է. 

«Նման հնարավորություն կա»:

«Մեր միջպետական համաձայնագրին համապատասխան՝ խոսքն անհապաղ խորհրդատվություններ անցկացնելու մասին է: Մենք կարծում ենք, որ սպառնալիքն արդեն մեր սահմաններին մոտ է և որոշ դեպքերում՝ մեր տարածքում: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ կարող ենք հիմնվել գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրի վրա: Խոսքը խորհրդակցությունների մասին է, որպեսզի հստակեցվեն անհրաժեշտ օգնության ծավալը, տեսակը և մյուս հարցերը»,-ասել է նա: