A
A
Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ. Ռ. Ռուբինյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վարչապետ Փաշինյանի՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: