Բացել լրահոսը Փակել լրահոսը
4444444444
A A
Պաշտոնական

Ռուսաստանն անհապաղ օգնություն կտրամադրի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն ՀՀ տարածք. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի նամակին

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի նամակին:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
«Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության դաշնակցային պարտավորություններին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի մի շարք հոդվածների շրջանակում ենթադրվում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի դեմ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում:
 
Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանը անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք:
 
Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ հրադադար հաստատել և վերադառնալ առարկայական բանակցություններին ՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների՝ այս տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների»: