Բացել լրահոսը Փակել լրահոսը
132470h1a1ct27
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հնարավոր է՝ ԼՂ հարցով կրկին քննարկում անցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, գրում է ТАСС-ը:

«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատանա, Անվտանգության խորհուրդը կարող է նորից վերադառնալ հարցին և դիտարկել այն: Եթե իրավիճակը սրվի, և եթե հակամարտությունը շարունակի միջազգայնանալ, ինչպես լսում ենք բազմաթիվ մեջբերումներից, կտեսնենք, թե ինչ ենք անելու»,-ասել է նա:

Նեբենզիան նշել է, որ հուսով է, որ կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջին հերթին `զինադադարի համաձայնությունները եւ որ  դրան կհաջորդի քաղաքական գործընթացը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և հսկայական սփյուռք ունի՝ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների:

«Այնպես որ, մեզ համար դա հատուկ խնդիր է, որն արձագանք է գտնում մեր սրտերում», - եզրափակել է նա: