ԱՄՆ-ն առաջարկում է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել, այս մասին նա հայատարարել է Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, թե իրենց կարծիքով երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը։
Օ՛Բրայենը հայտնել է նաև, որ իրենք աշխատում են սկանդինավյան կառավարությունների հետ` ձևավորելու համար խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում` հրադադարի ռեժիմը պահպանելու համար։
Ըստ նրա` հակամարտության գոտում տեղակայվող ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:
Ռոբերտ Օ՛Բրայենի խոսքով՝ Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ դա պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: