Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Հակոբյանը եզրափակիչ չմտավ

Սպորտ

Սենտ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրում հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ալեքս Յերմոլինսկու հետ եւ գործնականում կորցրեց եզրափակիչ փուլ մտնելու վերջին հնարավորությունը:

Նա 6 տուրից հետո 3,5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Սակայն եթե վերջին պարտիայում Վարուժան Հակոբյանը հաղթի Ռոբերտ Հեսին, միեւնույն է` չի կարող մտնել եզրափակիչ փուլ, քանի որ առաջին քառյակում գտնվող բոլոր շախմատիստներն էլ արդեն վաստակել են 4,5-ական միավոր, բացի այդ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում են նրան:

Առաջնությանը մասնակցող մեր մյուս երկու հայրենակիցներ Մելիքսեթ Խաչիյանն ու Լեւոն Ալթունյանը վերջին տուրից առաջ զբաղեցնում են համապատասխանաբար 20-րդ (2 միավոր) եւ 24-րդ (1,5) տեղերը: