Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ես չեմ ուզում Արծրունուն խանգարել, մենք էլ մասնագետ ենք պատրաստում՝ ուղարկում բանակ․ Ա․Տեր-Թադևոսյան (տեսանյութ)

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ասում է, որ անգամ Սիրիայում չի եղել այնպիսի պատերազմ, ինչպիսին հիմա Արցախում է տեղի ունենում։ Նրա խոսքերով մեր զինվորները մեկին՝ երեք հարաբերակցությամբ կռվում են թշնամու բանակի դեմ ու դժվարին մարտեր վարում։ «Ես գլուխս խոնհարում եմ մեր զինվորների առաջ, այդպիսի պատերազմ չի եղել, այդքան զոհեր չեն եղել»,- ասում է նա։

Վերջինս համաձայն չէ այն կարծիքների հետ, թե գերտերությունները կարող են մեկ զանգով կանգնեցնել պատերազմը։ Միաժամանակ գտնում է, որ թեև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց ՌԴ-ն կաշկանդված է այս պատերազմում, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանն էլ նրա տնտեսական ու ռազմավարական գործընկերներն են։

Կոմանդոսը դեռ չի շտապում ասել, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից որոնք են վերադարձվել, բայց գտնում է, որ նրանք նույնպես թուլացել են՝ կտրվել են մատակարարումից։

 

Մանրամասները՝   տեսանյութում