Այս պատերազմը կարող են մեկ հեռախոսազանգով էլ կանգնեցնել․ Հայկ Դեմոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի հարավում հայկական զորամիավորումները ճիշտ համալրելու և կրակի խտությունը պահպանելու դեպքում ադրբեջանական գեներալներն ու նրանց թուրք խորհրդատուները պետք է շատ արագ դուրս քաշեն իրենց զորքերը, ասում է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Պատմաբանի ներկայացմամբ՝ հայկական զինուժը ճիշտ է արել, որ հարավային հատվածում նահանջել է ու թեև որոշ տարածքներ է զիջել, բայց խուսափել է մարդկային մեծ կորուստներից։
«Ժամանակակից պատերազմներում տարածքների կարևորությունը երկրորդական պլանում է։ Հայկական կողմը չի կորցրել այնպիսի խիստ վտանգավոր բնագծեր, որոնք կարող են լուրջ հետևանք առաջացնել և բեկում մտցնել հօգուտ ադրբեջանական զինուժի»,- ասում է նա՝ հավելելով, թե ճիշտ տակտիկական քայլեր անելու դեպքում հայկական զինուժը կարող է վերադարձնել զիջած տարածքները։
Հայկ Դեմոյանը նաև հավելում է, թե պետք է սպասենք, որ հարավից ադրբեջանական զինուժը կփորձի սահմանագծին կանգնած հեռահար զինուժի ստորաբաժանումներին հրահրել, որ Հայաստանի տարածքից էլ լինի արձագանք։ Այդ դեպքում արդեն Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայացնի, որ ՀՀ-ն միջամտում է պատերազմին։
Վերլուծելով պատերազմին ուղղակի և անուղղակի մասնակցող ուժերի գործողությունները, հետաքրքրությունները՝ պատմաբանը համաձայնում է, որ սա նաև ռուս-թուրքական պատերազմ է՝ միջնորդավորված Արցախով ու Ադրբեջանով։
«Չմոռանանք, որ այստեղ նաև ստուգատես է, ես խոսում եմ մեծ հաշիվներից։ Ի վերջո 5-րդ սերնդի պատերազմ է՝ ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ։ Իհարկե և ամերիկյան, և ռուսական արբանյակներն ուշի ուշով հետևում են պատերազմին և անում են հետևություններ։ Ի վերջո սպառվում է զենք, որը խոշոր բիզնես է»,- նկատում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում