«Նոան» Գյումրիում ջախջախեց «Շիրակին» և բարձրացավ 2-րդ տեղ
Աջակցիր «Ա1+»-ինVbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի հերթական խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց «Նոային»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի խոշոր հաշվով հաղթանակով՝ 3։0։ Գոլերը խփեցին Դանու Սպատարու (42-րդ րոպե) և Վլադիմիր Ազարով (47` 11մ, 55):
Այս հաղթանակից հետո «Նոան» 5 խաղում վաստակեց 10 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Լոռի ՖԱ»-ին։ Հարկ է նշել, որ կորցրած միավորներով թիմը առաջ է նույնիսկ 1-ին տեղում գտնվող «Ուրարտուից», որը 7 խաղում վաստակել է 14 միավոր։
«Շիրակը» կրեց չորրորդ պարտությունն ընթացիկ մրցաշրջանում և իր ակտիվում եղած 2 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։
Տուրի մնացած երկու հանդիպումները կկայանան վաղը՝ հոկտեմբերի 31-ին։ «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի «Արարատին», իսկ «Գանձասար-Կապանը»՝ «Վանին»։